Շատ եմ հեռվացել, շատ եմ մաքրվել էդ թվացյալ «երջանկացնող» աղմուկից․ Տաթև Սարգսյանի անկեղծ խոստովանությունը

Դերասանուհի Տաթև Սարգսյանն օրերս նշել է ծննդյան օրը, ինչի առթիվ Ինստագրամի իր էջում նոր լուսանկար է հրապարակել և կից գրառում կատարել՝ անդրադառնալով 29 տարեկանում իր սովորածին, հաղթահարած դժվարություններին և ձեռք բերածին։

«29ս էսօր գնում ա։

29ս՝ 12 ամիս բացատրեց, հավատացրեց, համոզեց, որ պատահականնություններ չկան՝ աշխարհն է պատասխանում մտքերիդ, որ ամեն ինչ իր ճիշտ հերթականությունն ունի, որ իդեալդ հորինված հեքիաթ չէ, այլ գոյություն ունի աշխարհում ու դու գիժ չես. մարդիկ են գիժ, որ չեն հավատում իրենց սրտին ու հարմարվում են եղածին, ուղղակի գտածդ պիտի մեկ անգամ գրկես ու մոռանաս, որովհետև կյանքը հիասթափությունների մասին է:

Հավատացրեց, որ էմոցիաներդ, ուզածդ ու իրականությունը կարող են համընկնել, որովհետև արժանի ես լիարժեքին, որ հիացմունքն ակնթարթ է, այլ ոչ մի ամբողջ կյանք, ու դա ՝ ոչ լավ է, ոչ վատ, որ բոլոր վախերդ՝ միայն ուղեղումդ են, դրանք պատկանում են քեզ՝ միայն քո պատճառով։

Համոզեց, որ հանդիպած բոլոր մարդիկ գալիս են՝ ոչ թե քո դեմ, այլ հանուն քեզ, պիտի սովորես ընդունել) ընդունիր, որ բոլորն ու ամեն ինչ «ստեղծում» են քեզ, հավատա՝ բարի կամք կա։

Ապացուցեց, որ մնալ հավատարիմ արժեքներին պարգև է, ուժ, հարմոնիա ու հենարան, մնացած ամենն՝ աղմուկ) շատ եմ հեռվացել, շատ եմ մաքրվել էդ թվացյալ «երջանկացնող» աղմուկից, որովհետև շատ եմ ուզել:

Մերսի, իմ ամենա29տարեկան, հատկապես, որ իրականացրեցիր երազանքս»,- գրել է դերասանուհին: