Եթե տհաճ երևույթներն ամեն անգամ հայտնվում են դեմքի նույն հատվածում, ապա խնդիրն ավելի խորն է։
Ճակատի վրա ցանը սովորաբար սթրեսի հետևանք է, իսկ դա նշանակում է, որ այս հարցում կարող են օգնել յոգան կամ մեդիտացիան։ Սա նաև նշանակոմ է, որ դուք խնդիրներ կարող եք ունենալ միզապարկի և բարակ աղիի հետ:
Ավանդական բժշկության կողմնակիցները կարծում են, որ քիթը կապված է ամբողջ շնչառական համակարգի՝ մասնավորապես թոքերի, ինչպես նաև սրտի հետ։ Եթե արդեն հոգնել ես այս հատվածում պարբերաբար ցան նկատելուց, արժե ստուգել ճնշումը և անցնել ավելի ցածր կալորիականությամբ սննդի։
Կզակի շրջանում մաշկի վիճակի փոփոխությունները կարող են կապված լինել փայծաղի, մարսողական համակարգի կամ երիկամների հետ։
Այտերի վրա ցանը խոսում է այն մասին, որ կարող են լինել սրտի հետ կապված խնդիրները: Սրա պատճառը կարող են լինել նաև արյան վատ շրջանառությունը, ալկոհոլի չարաշահումը, ծխախոտը: Նվազագույնի հասցրեք ալկոհոլի, ծխախոտի, կոֆեինի, քաղցր ըմպելիքի օգտագործումը:
Շուրթերի մոտ ցանի պատճառը մեծ քանակով ճարպեր և շաքար պարունակող մթերքներն են, ալկոհոլի, կոֆեինի օգտագործումը, սթրեսը: Հետևեք առողջ սննդակարգի կանոններին, շատ միրգ օգտագործեք: