Իրինա Շեյքն ու Քեյթ Մոսի դուստրը՝ Ռիչարդ Քուինի աշուն-ձմեռ նոր հավաքածուի ցուցադրությանը

Նորաձևության շաբաթը տեղափոխվել է Լոնդոն, որտեղ օրերս ցուցադրվել է բրիտանացի դիզայներ Ռիչարդ Քուինի աշուն-ձմեռ նոր հավաքածուն։ Դիզայները Եղիսաբեթ 2-րդ թագուհու մրցանակի դափնեկիր է։

Ռիչարդ Քուինի նոր հավաքածուում նկատվել են դիզայների համար խորհրդանշական բոլոր տարրերն ու տեխնիկան՝ բազմագույն պրինտներ մեծ ծաղիկներով, «կուտյուր» ուրվագիծ՝ 1950-60-ականների ոգով, լատեքս, ֆուտուրիստական ​​և երբեմն թեթևակի խենթ գլխարկներ ու գունագեղ երանգներ:

Առավել աչքի է ընկել մոդել Իրինա Շեյքը` մարմինն ամբողջովին ծածկող վառ վարդագույն զգեստով։

Ցուցադրությունը եզրափակել է Քեյթ Մոսի 19-ամյա դուստրը՝ Լիլան, ով ներկայացել է ամբողջովին ձյունաճերմակ լատեքսային զուգագուլպաներով և ծաղիկներով ասեղնագործված ատլասե զգեստով։