Աստղագուշակ փետրվարի 23-ի համար

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը հրաշալի կլինի հատկապես կարևոր ու պատասխանատու աշխատանքի համար: Եթե պիտի բարդ առաջադրանք լուծեք, շատ լավ կանեք դա, փորձն ու իտուիցիան կօգնեն այդ հարցում: Կողքից դիտողի դերում չեն լինի նաև այն մարդիկ, որոնց ժամանակին կարևոր ծառայություններ եք մատուցել: Նրանք կփորձեն աջակցել ձեզ, ճիշտ ուղու վրա դնել, հետ պահել չմտածված արարքներից:

Աշխատեք խուսափել ծանրաբեռնվածությունից: Էներգիա շատ կունենաք, բայց չարժե գերագնահատել ձեր հնարավորությունները: Նույնիսկ ձեզ է այսօր հանգիստ անհրաժեշտ, իսկ օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ոչ մեծ դադար վերցնելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ոչ մի բան երկար ժամանակով մի հետաձգեք. պետք է հնարավորինս շուտ սկսեք գործել: Օրվա առաջին կեսը բացառապես արդյունավետ կանցնի, եթե չփորձեք ամեն ինչից մենակ գլուխ հանել: Վատ մի զգացեք օգնության խնդրանքով դիմել փորձված համախոհներին ու նոր ծանոթներին: Դուք կզարմանաք, թե ինչքան մարդ է պատրաստ անցնել ձեր կողմը:

Օրվա երկրորդ կեսը հրաշալի կլինի կարգուկանոն հաստատելու, անպիտանից ազատվելու, սեփական նպատակների ու առաջնահերթությունների մասին մտածելու համար: Եթե ոչ մի լուրջ բանի մասին մտածելու ցանկություն չունենաք, հոգ չէ. կհաջողվի ուրախանալ ընկերների հետ միասին, դրական հույզեր ստանալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հրաշալի օր է կարևոր հարցերի շուրջ մտածելու համար: Ձեր դիվանագիտական տաղանդներն այսօր բոլորի համար օգտակար կլինեն: Հենց դրանց շնորհիվ լուրջ կոնֆլիկտներ չեն առաջանա, իսկ մարդիկ, որոնց հարաբերությունները նախկինում լարված էին, ընդհանուր լեզու կգտնեն ու նույնիսկ փոխադարձ համակրանքով կլցվեն միմյանց հանդեպ: Նոր ծանոթները կուզենան ընկերանալ ձեզ հետ:

Աշխատեք խուսափել սթրեսային իրավիճակներից. այսօր դրանք վատ կանդրադառնան և՛ ձեր տրամադրության, և՛ ինքնազգացողության վրա: Մտածեք, թե ինչով կարող եք այսօր ձեզ ուրախացնել: Դրական հույզերը հաստատ ավելորդ չեն լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հրաշալի օր է շփումների համար: Դուք արագ կհասկանաք, թե ինչ են ձեզանից սպասում շրջապատողները, ինչ են իրականում ուզում և ինչի են ձգտում: Հազիվ թե ինչ-որ մեկին հաջողվի գաղտնի պահել կարևոր ինֆորմացիան: Ձեզ մի քանի բառ լսելն էլ բավական կլինի ճիշտ եզրահանգումներ անելու ու կռահելու համար այն, ինչը համարյա ոչ մեկին հայտնի չէ:

Օրը հարմար կլինի կարևոր որոշումներ ընդունելու համար: Դուք ոչ ոքի թույլ չեք տա շեղել ձեզ, կսկսեք ղեկավարվել միայն առողջ բանականությամբ կամ ինտուիցիայով: Երեկոն հաջող զուգադիպություններ ու հաճելի անակնկալներ է խոստանում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Չվշտանաք, եթե առավոտյան ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա: Հնարավոր են անհաջող զուգադիպություններ, ինչ-ինչ ցավալի պատահարներ, իրադարձություններ, որոնց համար ուրախ չեք լինի: Բայց դրական միտումների ազդեցությունը արագ կուժեղանա, և դուք շուտով կտեսնեք, որ ամեն ինչ դեպի լավն է փոխվում:

Բազում նոր հնարավորություններ կբացվեն օրվա երկրորդ կեսին նրանց առաջ, ովքեր ձգտում են մասնագիտական հաջողությունների ու կարիերայի աճի: Դուք կկարողանաք նկատելիորեն ամրապնդել ձեր դիրքերը: Նշված ժամանակահատվածը հարմար կլինի ձեզ համար թանկ մարդկանց հետ շփվելու համար: Կհաջողվի հանգիստ զրուցել լուրջ բաների մասին ու փոխհամաձայնության հասնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը բավական անհանգիստ, բայց հետաքրքիր կսկսվի: Նրա առաջին կեսը կարող է անսպասելի առաջարկներ բերել, գաղափարներ, որոնք կուզենաք անհապաղ կյանքի կոչել, ինչպես նաև շատ հաճելի անակնկալներ: Լավ կանցնեն չծրագրված հանդիպումները, կուրախացնեն այն մարդկանց հետ շփումները, որոնց վաղուց չեք տեսել:

Ավելի ուշ ավելի վաղ սկսածին վերադառնալու, գործերն ավարտելու հնարավորություն կունենաք: Դուք գոհ կմնաք ձեր ջանքերի արդյունքներից: Այս երեկոյի իրադարձությունները վերջ կտան հին վեճերին. բոլորի համար լրիվ պարզ կդառնա, որ դուք ճիշտ եք եղել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը դրական փոփոխություններ է խոստանում վերջին շրջանում լարված հարաբերություններում: Դուք կզգաք, որ պատրաստ եք անկեղծորեն խոսել նրա մասին, ինչը նախկինում միայն զգույշ ակնարկներով կարող էիք շոշափել: Հնարավոր է՝ հենց դա թույլ տա անցյալում թողնել տարաձայնություններն ու անհասկացողությունը:

Կկարողանաք հաջողության հասնել այնտեղ, որտեղ վճռականության, համառության ու նույնիսկ որոշակի անգթության կարիք կլինի: Դուք պատրաստ կլինեք կոշտ կերպով պաշտպանել ձեր հետաքրքրությունները, իսկ զիջումների կգնաք միայն այն դեպքում, երբ դա օգտակար կլինի ոչ միայն ուրիշների, այլև ձեզ համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Կուզենաք, որպեսզի օրն անսովոր ու վառ լինի: Ամենայն հավանականությամբ այն հենց այդպիսին էլ կլինի: Նոր բան ստանձնելու հնարավորություն կունենաք: Դուք այն բաց չեք թողնի, իսկ հետո ինքներդ ձեզ դեռ շատ շնորհակալ կլինեք դրա համար: Առաջին հաջողություններին կհաջողվի արագ հասնել, դրանից հետո միանգամից պարզ կդառնա՝ դեպի ուր է պետք շարժվել:

Հավանական են անսովոր զուգադիպություններ, հանդիպումներ, որոնք երկար կհիշվեն: Չի բացառվում՝ հին կապերը վերականգնելու շանս ունենաք, հաշտվեք վեճից հետո: Օգտակար կլինի անձնական հարաբերություններում նախաձեռնող լինելը. ձեզ ընդառաջ կգան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը հրաշալի կդասավորվի: Արդեն առավոտյան ինտուիցիան կհուշի, որ աստղերը ձեր կողմից են, և դուք կորոշեք օգտվել դրանից: Հնարավորություն կունենաք հաջողության հասնել կարևոր ու բարդ գործում, գլուխ հանել նրանից, ինչը ուրիշների ուժերի սահմաններում չի եղել: Չեն բացառվում պիտանի ծանոթությունները, ինչպես նաև անսպասելի հանդիպումները, որոնք ձեզ հետաքրքիր մտքեր կտան:

Օրվա երկրորդ կեսը հրաշալի ժամանակ կլինի ուսման համար: Դուք արագ տեղեկատվություն կհավաքեք, անմիջապես կմտապահեք այն ամենն, ինչ կարող է պետք գալ, արագ գլուխ կհանեք բարդ հարցերից: Մարդիկ, որոնք նախկինում թերագնահատել են ձեզ, կհասկանան, թե որքան են սխալվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Եթե համախոհների ու օգնականների կարիք ունենաք, այսօր նրանց գտնելը հեշտ կլինի: Օրը հարմար կլինի գործերի մասին զրուցելու, ծրագրերը քննարկելու, տարբեր գաղափարներ համեմատելու համար: Ձեր կարծիքը կլսեն ամենատարբեր մարդիկ, այդ թվում՝ նրանք, ում փորձը ձեզ բազմիցս է օգնել: Չեն բացառվում աշխատանքի առաջարկները, որոնց կուզենաք անհապաղ համաձայնել:

Անձնական հարաբերություններում էլ կգերակշռեն դրական միտումները: Եթե այդ ոլորտում փոփոխություններ եք ուզում, ապա հիմա նախաձեռնող լինելու ճիշտ ժամանակն է: Կարող են իրականանալ ձեր ամենահամարձակ ցանկությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը հրաշալի նորություններ ու լավ գաղափարներ կբերի: Ծրագրի համաձայն գործել հազիվ թե ստացվի, բայց դա ձեզ չի վախեցնի: Դուք հաճույքով իմպրովիզներ կանեք, իսկ արագ որոշումներ ընդունելու անհրաժեշտությունը չի վախեցնի ձեզ, քանի որ կիմանաք՝ ինտուիցիայի վրա կարելի է հույս դնել: Հաջող զուգադիպությունը կհուշի՝ ինչպես լուծել վերջին ժամանակներս ձեզ անհանգստացնող խնդիրը:

Շուրջը խառնաշփոթ է իշխելու, բայց դա ձեզ չի խանգարի հանգստություն, բարեհամբույր տրամադրվածություն, հաջողության հանդեպ հավատ պահպանել: Շրջապատողների վրա դա անջնջելի տպավորություն կթողնի, շատերը կուզենան ձեզ հետ ավելի մոտիկից ծանոթանալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը այնքան էլ արդյունավետ չի լինի, բայց հաճելի կանցնի: Այն ոգեշնչվածություն ու հաջողության հանդեպ վստահություն կնվիրի, իսկ դա հենց այն է, ինչի կարիքն ունեիք: Կարող եք նոր գործեր ստանձնել, բայց հույս մի ունեցեք, որ դրանցից միանգամից գլուխ եք հանելու: Համբերությամբ զինվեք, և դուք անպայման կհասնեք նպատակին:

Արժե զգույշ լինել գումարի հետ: Պետք չէ մասնակցել արկածախնդրություններին, փորձել արագ հարստանալ կասկածելի մեթոդներով: Եթե այսօր կարողանաք դիմակայել գայթակղություններին, ապա ավելի ուշ անպայման շնորհակալ կլինեք ինքներդ ձեզ դրա համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: