Երգչուհի Մարի Ավանեսյանը օրերս նշել է ծննդյան տարեդարձը: Երգչուհին տոնել է 29-ամյակը։
Մարին օրվա առթիվ խնջույք է կազմակերպել, որին ներկա են եղել նրա մտերիմները, ինչպես նաև հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչները: Մարիի ծննդյան խնջույքին ներկա էին երգչուհիներ Սոնա Ռուբենյանը, Անուշիկ Ալավերդյանը, Սրբուկը, պարուհի Վիկա Մարտիրոսյանն ու այլք:
Երեկոյի լուսանկարներով և տեսանյութերով երգչուհին կիսվել է Ինստագրամի իր էջում։
Նշենք, որ Մարին տևական ժամանակ է, ինչ որպես երգչուհի ակտիվ գործունեություն չի ծավալում: Նա այժմ աշխատում է Առաջին ալիքում:
Հիշեցնենք, որ Մարին ամուսնացել է 2021 թվականի սեպտեմբերի 1-ին:
Посмотреть эту публикацию в Instagram
Посмотреть эту публикацию в Instagram