Յուրաքանչյուրս ցանկանում է ունենալ կատարյալ ատամնաշար: Զարմանալի չէ, որ մեզնից շատերը կարծում են, որ սպիտակ ատամները ոչ միայն գրավիչ են, այլև առողջ: Մեր ատամների գույնը կախված է իր ներքին գույնից, որն իր վրա կրում է գեների ու տարիքի ազդեցությունը: Սակայն ավանդական բժշկությունն առաջարկում մեթոդներ, որոնք կարող են զգալիորեն սպիտակեցնել ձեր ատամնաշարը:
Ածուխի փոշին խառնեք ջրի հետ այնքան, որ լինի թանձր թթվասերի խտության մածուկ, այնուհետև այն քսեք ատամներին, թողեք 2 րոպե, որից հետո լավ ողողեք ու լվացեք ատամները ատամի մածուկով։ Կրկնեք սա շաբաթական 1-2 անգամ։
Բանանի կեղևը պարունակում է նյութեր, որոնք քայքայում են ատամնափառը և օգնում են պահպանել անթերի գույնը։ Հարկավոր է բանանի կեղևի սպիտակ հատվածով լավ տրորել ատամները, թողնել 5-7 րոպե, այնուհետև լվանալ ատամները և լավ ողողել։ Սա կարող եք կրկնել ցանկացած ժամանակ։
Պարբերաբար՝ շաբաթը 3-4 անգամ, անհրաժեշտ է բերանը ողողել հատուկ նյութերով, որոնք վաճառում են ցանկացած դեղատանը: Դրանք անվնաս են ու էմալը ամրացնելու հատկություն ունեն: