Ես ընդամենը 18 տարեկան եմ, ով 12 տարվա կյանքի փորձ ունի. Տաթևիկ Ադումյանի գրառումը ծննդյան օրվա կապակցությամբ

Դերասանուհի Տաթևիկ Ադումյանն այսօր նշում է ծննդյան 30-ամյակը։ Դերասանուհին սոցցանցերի իր էջերում նոր լուսանկար է հրապարակել և կից գրառում կատարել։

«‎Ես ընդամենը 18 տարեկան եմ, ով 12 տարվա կյանքի փորձ ունի։
Եվ այդ փորձի շնորհիվ մի բանում հաստատ համոզվել եմ. կարևորը կյանքում եղած տարիները չեն, այլ՝ տարիներում եղած կյանքը… Happy birthday to me»,- գրել է Տաթևիկը։

Դերասանուհուն մեկնաբանությունների բաժնում շնորհավորել են մտերիմներն ու գործընկերները։