Օգոստոսն այն ամիսն է, երբ խանութներն լի են ձմերուկով: Բացի այն, որ ամառվա այս տապին սառը ձմերուկը «փրկություն է», այն նաև հիանալի օգնում է ազատվել ավելորդ քաշից:
Ձմերուկի դիետան չափազանց բարդ է պահպանման տեսանկյունից, քանի որ համարվում է մոնո-դիետա, այսինքն՝ դրա ընթացքում չի կարելի ուտել ոչինչ բացի ձմերուկից: Այն էլ պետք է ընդունել սահմանափակ քանակությամբ, ավելի կոնկրետ’ 1 կգ ձմերուկ 10 կգ քաշին, այսինքն՝ եթե Դուք կշռում եք 60 կգ, ապա պետք է մեկ օրում ընդունեք 6 կգ ձմերուկ:
Անգամ փոքր քանակությամբ որևէ այլ բան ուտել չի թույլատրվում: Կարելի է խմել միայն չգազավորված ջուր ու խոտաբույսերով պատրաստված թեյ: Ալկոհոլը ևս պետք է բացառել:
Դիետայի իմաստն այն է, որ միզամուղ ազդեցություն ունեցող ձմերուկը մաքրում է ողջ օրգանիզմը վնասակար նյութերից, որոնք էլ շատ հաճախ հանդիսանոմ են գիրացման պատճառ:
Այն հակացուցված է որոշակի հիվանդությունների ու առողջական խնդիրների դեպքում:
Ձմերուկ խորհուրդ չի տրվում դիաբետիկներին, երիկամներում քար ունեցողներին, պիելոնեֆրիտի, ենթաստամոքսային գեղձի բորբոքման կամ խնդիրների որոշակի աստիճանի դեպքում, ինչպես նաև շագանակագեղձի խնդիրներ ունեցողներին: