55-ամյա երգչուհի Լոլիտան շաբաթներ առաջ է ամուսանալուծվել 44-ամյա Դմիտրիի հետ: Նրանց բաժանության շուրջ շատ շշուկներ էին պպտվում: Շատերը պնդում էին, որ Դմիտրին դառնալով աղանդավոր՝ հեռացել է ընտանիքից, իսկ մյուսները պնդում էին, որ նրանց վեճերի պատճառը Դմիտրիի դավաճանություններն են:
Օրեր առաջ Լոլիտայի հերթական գեղեցիկ լուսանկարներից մեկի մեկնաբանություններում երկրպագուները խորհուրդ են տալիս երգչուհուն վերադառնալ Դմիտրիի մոտ, սակայն Լոլիտան շտապում է բոլորին տխրեցնել՝ բացահայտելով, որ Դմիտրիի սիրտը վաղուց զբաղված է:
Երգչուհին խոստովանել է, որ երիտասարդ ամուսինը հեռացել է իրենից հանուն այլ կնոջ:
Լոլիտային օգնում են հաղթահարել ամուսնալուծության դժվարությունները նրա աստղային մտերիմ ընկերները, որոնցից մեկը Անժելիկա Վարումն է: Գեղեցկուհին նշել է, որ թույլ չի տա ոչ ոքի նեղացնել իր Լոլիտային և հայտարարել է, որ անձամբ է փեսացու գտնելու ընկերուհու համար: