Ռեփեր Քանյե Ուեսթը իր նոր երգում խոսել է կատակերգու Փիթ Դևիդսոնի և ռեալիթի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի, ով այժմ ամուսնալուծվում է Ուեսթից, սիրավեպի նկատմամբ իր վերաբերմունքի մասին, այս մասին գրում է The Sun-ը։
Չիկագոյում ելույթի ժամանակ նա կատարել է մի ստեղծագործություն, որում, առանց անուններ տալու, խոսել է այն մասին, որ կա մարդ, ով պետք է վախենա իր անվտանգության համար։ «Ինձ չեն խուզարկի։ Ես սպառնում եմ քո անվտանգությանը: Տատրոն չե՞նք սարքի։ Քեզ թիկնապահ պետք կլինի։ Ես ընտանեկան լուսանկարը չեմ հանի սառնարանից: Երբեք մի կանգնեք տղամարդու և նրա երեխաների միջև»,- ասվում է տեքստում։
Ավելի վաղ ռեփերը Instagram-ում հրապարակել էր մի շարք գրառումներ՝ քննադատելով Փիթ Դևիդսոնին։ Մասնավորապես, դրանցում նա ցուցադրել է Դեյվիդսոնի հաղորդագրությունը, որում կատակերգուն հույս է հայտնել, որ կկարողանա ծանոթանալ Ուեսթի և Քարդաշյանի չորս երեխաների հետ։