Ուկրաինացի հայտնի երգիչ Իվան Դորնը դիմել է ռուսներին՝ կոչ անելով դադարեցնել Ուկրաինայում ռազմական գործողությունների աղետը։ Համապատասխան գրառումը նա տեղադրել է Instagram-ում։
«Ես ձեզ կոչ եմ անում չմասնակցել այս մարդասպան պատերազմին: Մենք ինքներս ենք ուզում որոշել մեր ճակատագիրը: Ես նաև դիմում եմ իմ ռուս գործընկերներին, ովքեր լսարան ունեն. ասեք նրանց, որ Ուկրաինան անկախ ինքնիշխան պետություն է: Եկեք միասին դադարեցնենք այս աղետը, մի լռեք»,- ասում է Դորնը։
Նա նաև դիմել է իր գործընկերներին՝ ազդելու իրենց լսարանի վրա։
Նա իր կոչը լրացրել է ուկրաիներենով. «Ուկրաինա, ես քեզ հետ եմ, ապահով մնա, սիրելիս»:
Посмотреть эту публикацию в Instagram