Համացանցում լայնորեն տարածվել է Լինդսի Լոհանի TikTok-ում տեղադրած տեսանյութը

Լինդսի Լոհանը, ով այս ամսվա սկզբին է միացել TikTok-ին, տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով, թե ինչպես է պետք իրականում արտասանել իր ազգանունը:

«Ողջույն բոլորին, սա Լինդսի Լոհանն է, և կգուշակե՞ք… Ես TikTok-ում եմ»,- ասել է Լոհանն իր առաջին տեսանյութում, որը տեղադրվել է փետրվարի 7-ին և լայնորեն տարածվել չորեքշաբթի:

Նա շեշտը դրել իր ազգանվան առաջին վանկի վրա՝ շեշտելով «o»-ն, ոչ թե «ա»-ն: Շատ երկրպագուներ այդպիսով հասկացել են, որ տարիներ շարունակ սխալ էին արտասանում նրա անունը:

@lindsaylohan I’m on Tiktok Now! 🥰 #imontiktoknow ♬ original sound – lindsaylohan