«Արևի շողից ստացված նկար»․ դերասանուհի Դիանա Մխիթարյանը վերադարձել է Եգիպտոսից

Դերասանուհի Դիանա Մխիթարյանը, ով այժմ  նկարահանվում է Արմենիա TV-ի «Անհասցե ծնվածները» հեռուստասերալում, վերադարձել է Եգիպտոսից, որտեղ մեկնել էր սերիալի դերասանների և նկարահանող խմբի հետ միասին։ Դիանան նոր լուսանկարներ է տեղադրել իր Ինստագրամի էջում, նկարներում նա խոշոր պլանով է ներկայացնած՝ ցուցադրելով դիմահարդարի կատարած աշխատանքը։ «Իրական մաշկի երանգը արևայրուքից հետո, արևի շողից ստացված նկար»,- իր Ինստագրամի էջում գրել է դերասանուհու դիմահարդարը, ով նույնպես Դիանայից լուսանկարներ է տեղադրել։