Քանյե Ուեսթը քանդել է իր տունը

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթն ավերել է տասնյակ միլիոնավոր դոլար արժողությամբ իր նոր տունը։ Daily Mail-ը գրում է, որ նման ճակատագիր է արժանացել Մալիբուի լողափին գտնվող առանձնատունը։

Տունը գնվել է 2021 թվականի սեպտեմբերին՝ 57,3 միլիոն դոլարով։

Պարբերականը հրապարակել է լուսանկար, որտեղ երևում է, որ տնից ապամոնտաժվել է բետոնե տանիքը, բազմաթիվ պանորամային պատուհանները, իսկ առաջին երկու հարկերը ծածկված են սև կտորով։

Դռների վրա փակցված են «Արգելված գոտի. մուտքը միայն անձնակազմի համար» բովանդակությամբ ցուցանակներ։

Նշվում է, որ մի քանի օր շարունակ տարածքում աշխատողներ չեն երևացել, իսկ տարածքը պարսպապատվել է կարմիր ժապավենով։

Հայտնի է, որ տան նախագծմամբ զբաղվել է ճապոնացի ճարտարապետ, Պրիցկերի մրցանակի դափնեկիր Տադաո Անդոն։ Առանձնատան մակերեսը կազմում է 334,5 ք. մ, իսկ ամբողջ հողամասը՝ 5,2 ակր։