Սոնա Ռուբենյանի կերպարը՝ մանուշակագույնի և սևի հետաքրքիր համադրությամբ

Երգչուհի Սոնա Ռուբենյանը միշտ էլ առանձնացել է իր օրիգինալ ոճով։ Նա այն երգչուհիներից է, ովքեր հաճախ չեն թարմացնում իրենց Ինստագրամի էջերը և երկրպագուների համար իսկական ուրախություն է դառնում աստղից նոր լուսանկար կամ տեսանյութ տեսնելը։
Եվ ահա երգչուհին թարմացրել է իր միկրոբլոգը՝ հրապարակելով նոր լուսանկարներ։ Նկարներում Սոնան մանուշակագույն կոստյումով է և սև բարձրակրունկ կոշիկներով, նկարներից մեկում երգչուհուն ընկերակցում են նրա քույրն ու ընկերուհին։