Երգչուհի Սիրուշոն երեկ Ինստագրամի իր էջում հայտնեց, որ սպասում է երրորդ երեխային։ Այսօր նա անդրադարձել է բալիկի սպասելու լուրի արձագանքներին և գրել․
«Այսօր արթնացա և տեսա ինչ է կատարվում համացանցում)) Այնպիսի զգացողություն էր, կարծես, ընտանիքիս հետ լուրը կիսած լինեի)) Այնքան ջերմություն ու սեր էիք ուղարկել ինձ ու այնպիսի հարազատությամբ էիք ընդունել լուրը))
Համոզված եմ, որ ձեր տարածած դրականի տասնապատիկը ձեզ է վերադառնալու. կյանքի կանոն է։ Այս տարի աշխատանքային ծրագրերս շատ են ու փորձելու եմ բոլորն իրագործել, բայց ընտանիքն ինձ համար առաջնահերթ է և կյանքն ինձ համար գեղեցիկ է, երբ կարողանում եմ համատեղել ու երկուսն էլ հասցնել լիարժեք անել։
Դեռ հստակ չեմ պատկերացնում՝ ինչեր է ինձ սպասվում. քայլ առ քայլ կփորձեմ հաղթահարել»։