Երգչուհի Արմինկան հաճախ է կիսվում ինստագրամյան էջում իր ոճային ու էլեգանտ կերպարներով: Նրա գրեթե բոլոր լուսանկարների մեկնաբանությունները հեղեղված են երկրպագուների հաճոյախոսություններով ու դրական խոսքերով:
Սակայն լինում են նաև բացասական կարծիք ունեցող հետևորդներ, ովքեր իրենց հակակրանքը երգչուհու նկատմամբ արտահայտում են շատ կոպիտ և ոչ պատշաճ կերպով:
Իր նոր հրապարակմամբ երգչուհին արտահայտել է իր վրդովմունքն ու հորդորել է նման մարդկանց հանգստանալ:
«Աղջիկներ, հայուհիներ, երբ մեկնաբանություններում կամ աձնական նամակով արտահայտում եք ձեր տածած տհաճությունն ու ատելությունն իմ հանդեպ, ես լուռ անցնում եմ դրա կողքով՝ ուղարկելով ձեզ՝ գիտեք, թե ուր։
Բայց հայհոյանք գրել իմ էջում, իմ տարածքում, որը բաց է, և որը կարդում են հազարավոր ադեկվատ մարդիկ ու նաև երեխաներ, դա անթույլատրելի է:
Կանգ առեք, հաշիվ տվեք ձեզ, հանգստացեք վերջապես!!!
Մի աղտոտեք իմ անձնական տարածքը, փոխարենը՝ մաքրեք ձեր սիրտը, միտքն ու լեզուն»,- գրել է Արմինկան: