«Եվս երկու օր ու կվերադառնամ տուն»․Սոֆի Մխեյանի հանգստի վերջին օրերն ու նոր լուսանկարները

Երգչուհի Սոֆի Մխեյանը արձակուրդների վերջին օրերն է վայելում։ Հիշեցնենք, որ Սոֆին հանգստի նպատակով շաբաթներ առաջ Իտալիա էր մեկնել և դեռ շարունակում է այնտեղ գտնվել։ Նա պարբերաբար նոր լուսանկարներ է տեղադրում իր Ինստագրամի էջում՝ կիսվելով տպավորություններով և իր հետևորդներին ցույց տալով, թե արդեն ուր է հասցրել լինել։ Նոր լուսանկարներից մեկի միջոցով, որը հրապարակվել էր երեկ, երգչուհին տեղեկացրել է, որ երկու օրից վերադառնալու է Հայաստան և շարունակելու է իր աշխատանքային գործունեությունը։