Սուպերմոդել Բելլա Հադիդը Փարիզի Նորաձևության շաբաթվա շրջանակներում հայտնվել է առանց կրծկալի թափանցիկ մինի զգեստով։ Այդ մասին գրում է Daily Mail-ը։
Հադիդ քույրերը մասնակցել են Coperni ապրանքանիշի ցուցադրությանը, որն անցկացվել է Փարիզի Նորաձևության շաբաթվա շրջանակներում։ Հյուրերին հատկապես տպավորել է Բելլայի թափանցիկ սև մինի-շրջազգեստը, որի տակից երևացել է մոդելի մերկ կուրծքը։
Սեքսուալ Բելլայի ֆոնին նրա ավագ քույր Ջիջին շատ համեստ տեսք ուներ։ Սուպերմոդելը պոդիում է դուրս եկել փափուկ վարդագույն միդի զգեստով:
Բացի հայտնի քույրերից, Coperni շոուին մասնակցել է 19-ամյա Լիլա Մոսը` սուպերմոդել Քեյթ Մոսի դուստրը։