Comedy Woman-ի աստղը հայտնել է, որ չի ցանկանում նկարահանվել Սարիկ Անդրեասյանի ֆիլմերում. հայազգի ռեժիսորն արձագանքել է

Comedy Woman հումորային նախագծի անդամ, դերասանուհի Նադեժդա Սիսոևան այն հայտնիներից է, որն Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության հենց սկզբում հանդես է եկել խաղաղության հաստատման օգտին։ Դրանից հետո նա երկար ժամանակ լռել է, բայց ի վերջո որոշել է բարձրաձայնել իրեն հուզող թեմայի շուրջ, գրում է starhit.ru-ն։

Ինչպես պարզվել է, Սիսոևան շատ անհանգստացած է արևմտյան կինոգործիչների հետ կապերի խզմամբ։ Սիսոևան խոստովանել է, որ երազում էր նկարահանվել նույն ֆիլմում Ուիլ Սմիթի հետ, սակայն ստեղծված իրավիճակում դա այլևս հնարավոր չէ։

«Ուիլ Սմիթն իմ սիրելի դերասանն է։ Ես երազում էի խաղալ նրա հետ նույն ֆիլմում՝ աշխատելով Հոլիվուդում։ Դա իրական էր, քանի որ շատերն արդեն հասել են հաջողությունների միջազգային ասպարեզում։ Հավատացեք, ես գիտեմ, թե այժմ ինչ է զգում յուրաքանչյուր արտիստ, որի համար ընդմիշտ փակվել են միջազգային նախագծերը։ Երեկ մայրիկիս ասացի, որ այլևս նպատակ չունեմ։ Մայրիկը, իհարկե, լացում է, քանի որ գիտի, որ ես համառ ու նպատակասլաց մարդ եմ։ Իսկ հիմա չգիտեմ, թե ուր եմ գնում։ Չեմ ուզում նկարահանվել Սարիկ Անդրեասյանի ֆիլմերում»,- իր զգացմունքներով կիսվել է Սիսոևան։

Դերասանուհու ասածին արձագանքել է Անդրեասյանը՝ ընդգծելով, որ « Սիսոևային երբեք քեզ իր նախագծերում չի նկարահանել և չի էլ պատրաստվում դա անել»:

Վերջերս դերասանուհին մեծ հաջողությունների է հասել կինոյում։ Նա նկարահանվել է գլխավոր դերերում միանգամից մի քանի ֆիլմերում՝ միաժամանակ աշխատելով հեռուստատեսությանում։ Այժմ Սիսոևայի հետագա կարիերան հարցականի տակ է։

Նման իրավիճակում են հայտնվել հարյուրավոր դերասաններ, քանի որ Netflix-ը սառեցրել է ռուսական սերիալների արտադրությունը հարթակի համար։