Դերասան Դավիթ Աղաջանյանն այսօր տոնում է ծննդյան տարեդարձը: Նա դառնում է 30 տարեկան, ինչի առթիվ կինը՝ երգչուհի, դերասանուհի Աննա Դովլաթյանը, նրա հետ լուսանկար է հրապարակել և շնորհավորել սիրելիին տարեդարձի առթիվ:
«Շնորհավոր ծնունդդ, իմ լավագույն կես»,- լուսանկարին կից գրել է Աննան:
Նշենք, որ զույգն ամուսնացած է 2018 թվականից, 2020-ին լույս աշխարհ եկավ նրանց առաջնեկը՝ Կարինան: