Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, դերասան Միկա Ղափլանյանն ու դերասանուհի Մարիամ Ադամյանն ամուսնացել են։ ՄարիամըTert.am Life–ին պատմել էր, որ ինքն ու Միկան անձամբ են զբաղվել հարսանիքի նախապատրաստությամբ։
Այսօր արդեն Միկան լուսանկարներ է հրապարակել իրենց հարսանիքից։ Զույգի պսակադրությունը տեղի է ունեցել Տեղերի վանքում, որը հատուկ նշանակություն ունի նրանց համար։
Միմյանց հավերժ սիրելու երդում տալուց հետո զույգն օրը շարունակել է խնջույքով, որի ոճն իտալական հարսանիք էր հիշեցնում։ Մարիամը պատմեց, որ միտքն իրենն ու Միկայինն էր․ «Օգնողներ ունեցել ենք, բայց հարսանիքի նախապատրաստական բոլոր հարցերով ես ու Միկան անձամբ ենք զբաղվել։ Ամեն բան միասին ենք ընտրել։ Ավանդական ու ժամանակակից հարսանիքի միքս էինք արել»։