Էդգար Իգիթյանի լուսանկարը որդու հետ և մեջբերումը

Դերասան Էդգար Իգիթյանն Ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել որդու՝ Լեոնի հետ:

Լուսանկարին կից նա մեջբերում է արել Դավիթ Ամալյանի «Կենացդ, եղբայր» երգից.

«Հիմա խմում եմ, կենացդ եղբայր,
Քո ապրած կյանքից քամած՝ մուգ գինով,
Գինուդ մեջ սեր կա, թախիծ ու ցավ կա,
Ուժ ու կրակ կա, կենացդ եղբայր….»:

Երբեմն, Էդգարը կիսվում է որդուն դաստիարակելու իր կարծիքով: «Տղային պետք է այնպես մեծացնել, որ հարգի հորն ու մորը, սիրի կնոջը ու չլքի երեխաներին»,- որդու հետ լուսանկարներից մեկը մակագրել էր Էդգարը: