Նա 50 հազար եվրո է ծախսել, որպեսզի դառնա «Էկզոտիկ Բարբի»

Այսօր նորաձևության ոլորտն ու մոդելային գործակալությունները նախապատվություն են տալիս սևամորթ մոդելներին:
Այս գեղեցկուհիների պահանջարկն այնքան է մեծացել, որ շատ սպիտակամորթ կանայք դիմում են հատուկ կոսմետիկ միջամտությունների, որպեսզի ավելի մուգ դարձնեն իրենց մաշկի գույնը:
Նման կանանցից է գերմանուհի մոդել Մարտինա Բիգը: Դիմելով բազմաթիվ պլաստիկ վիրահատությունների՝ Բիգը հայտնի էր դարձել իր մեծ կրծքերի շնորհիվ: Նա  50 հազար եվրո է ծախսել՝ պլաստիկ վիրահատությունների միջոցով «Էկզոտիկ Բարբի» դառնալու համար:

2017 թվականից նա որոշեց, որ ցանկանում է դառնալ սևամորթ և սկսեց ներարկումներ ընդունել, որոնք մգեցնում էին նրա մաշկի գույնը: Տեսնելով նրան՝ այսօր հնարավոր չէ մտածել, որ այս սևամորթ գեղեցկուհին նախկինում այլ տեսք է ունեցել:

Սակայն Մարտինան խոստովանել է նաև, որ առողջական լուրջ խնդիրների առաջ է կանգնել այդ ներարկումներից հետո: Բժիշկները նրան խորհուրդ են տվել դադարեցնել ներարկումները, որովհետև դրանք կարող են քաղցկեղ առաջացնել, սակայն Մարտինան չի կարող դիմել նման քայլի, որովհետև նրա մաշկի կսկսի կրկին սփրթնել:
Մարտինայի ամուսինը՝ Ջոշը, Մարտինայի վաղեմի ընկերն է:
Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ շատ է հավանում իր կնոջ արտաքինը և արդեն մի քանի տարի է, ինչ ինքն էլ է ընդունում ներարկումներ, որպեսզի դառնա սևամորթ: