Դերասանուհի և հաղորդավարուհի Աստղիկ Ալավերդյանը նոր գեղեցիկ լուսանկարներ է տեղադրել իր ինստագրամայն էջում, դերասանուհին կադրում կարճ սև զգեստով է, իսկ կերպարը լրացնում են երկարավուն մեծ ականջօղերը։ Նկարներից մեկում դերասանուհուն ընկերակցում է ամուսինը՝ Նարբեն ։ «Դադարեք բոլորին «այո» ասել, երբ իրականում ցանկանում եք ասել «ոչ»»,- լուսանկարներին կից գրել է Աստղիկ Ալավերդյանը։
Հիշեցնենք, որ Աստղիկը ամուսնացած է դերասան, պրոդյուսեր Նարբե Պողոսյանի հետ։ Զույգը այժմ դաստիարակաում է երկու երեխաներին, ի դեպ փոքր երեխան՝ Շուշին, լույս աշխարհ է եկել այս տարի։