Մենք կարող ենք խուսափել շոգից ու արևից, բայց չենք կարող «թաքնվել» ցրտից: Ներսի ջեռուցումն ու դրսի ցուրտը հավասարապես չորացնում են գլխամաշկը և մազերը: Որպես հետևանք՝ ձմռանը ոչ ճիշտ խնամքի հետևանքով մազերը հոգնած, անգույն ու կոտրվող են դառնում:
Ինչպես խնամել մազերը, որպեսզի գարնանը դրանք փայլեն
1.Առաջին քայլը՝ շամպունով լվանալու հաճախականությունը շաբաթական 2-3 անգամ նվազեցնելն է։ Սա անհրաժեշտ միջոց է, երբ կարևոր է պահպանել մազերի խոնավությունը։ Նախքան տնից դուրս գալը համոզվեք, որ մազերը լիովին չոր են:
Ամենապարզ, բայց օգտակար խորհուրդը գլխարկ կրելն է։ Ամռանը գլխարկները փրկում են կիզիչ արևից, իսկ ձմռանը` ցրտից: Մի անտեսեք դրանք նաև գարնանը։ Մետաքսե կամ քաշմիրե շարֆերը հիանալի այլընտրանք են. դրանք պաշտպանում են մազերը վնասվելուց և չեն էլեկտրականացնում մազերը:
2. Չպետք է ծուլանալ և շաբաթը մեկ անգամ դիմակներ դնել: Դրանք խոնավացնում են մազերը, ինչը մազերին պակասում է ցուրտ ու չոր եղանակին:
Խոնավեցման հիանալի միջոց են բնական յուղերից պատրաստված դիմակները. ձիթապտղի, արևածաղկի, ժոժոբայի կամ ավոկադոյի յուղը պետք է քսել ձեռքերի ափերին և տարածել մազերի ծայրերից մինչև արմատները։ Դիմակը թողեք գիշերը, իսկ առավոտյան լվացեք։
3. Հաճախակի կտրեք մազերը, թեկուզ՝ շատ քիչ: Ցրտից վնասված ծայրերը կմաքրվեն, մազերը առողջ տեսք կունենան:
4. Ուշադիր կարդացեք խնամքի միջոցների բաղադրությանը. ստուգեք, որ ձեր ընտրած միջոցը ալկոհոլի ցածր պարունակություն ունենա, օծանելիք մի ցողեք մազերի վրա: Այն վնասված մազերը փշրում է:
5. Նույնիսկ եթե դուք տաք ցնցուղ եք սիրում, գոլ ջուրը շատ ավելի օգտակար է մազերի համար։ Ցածր ջերմաստիճանը ավելի քիչ է վնասում մազերը։
6. Մի մոռացեք վիտամինների մասին: Օրգանիզմում դրանց պակասի դեպքում մազերը մաշկի պես վնասվում են։ Մազերը անմիջապես թուլանում են և սկսում թափվել: Սննդաբանները հատկապես խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել B վիտամիններով հարուստ մթերքներին և օմեգա-3-6-9 ճարպաթթուներին: