«Մորիցս եմ սովորել՝ ինչպես համատեղել ընտանիքը և աշխատանքը». Սիրուշոյի գրառումը մայրիկի մասին

Երգչուհի Սիրուշոն Ինստագրամի իր էջում արխիվային լուսանկար է հրապարակել մայրիկի՝ երգչուհի Սյուզան Մարգարյանի հետ և գրառում արել նրա մասին:

«Մորիցս եմ սովորել՝ ինչպես համատեղել ընտանիքը և աշխատանքը: Նա տանը լիարժեք մայր էր, կին, ամեն ինչ ընտանիքի բոլոր անդամների համար հասցնող: Իր կողմից միշտ սեր ու գերուշադրություն եմ ստացել ու անկախ իր աշխատանքային զբաղվածությունից, երբեք նրա բացակայությունը չեմ զգացել:  Միևնույն ժամանակ տեսել եմ ինչ լրջությամբ է մոտենում  իր աշխատանքին, ինչ ջանք է դնում. համերգներից մինչև կազմակերպչական հարցեր ու շփումներ, նա իր գործի մասնագետն էր ու աշխատում էր անմնացորդ: Դա տեսնելն ինձ համար չափազանց ոգեշնչող էր:  Նա այդպիսին է մինչ օրս: Նա ինձ համար համատեղման լավագույն օրինակ»,- գրել է երգչուհին:

Նշենք, որ Սիրուշոն սպասում է իր երրորդ երեխային: Նա և Լևոն Քոչարյանը 2 որդի ունեն՝ Ռոբերտն ու Միքայելը: Զույգի երրորդ երեխան աղջիկ է: Օրեր առաջ Սիրուշոն գրել էր, որ այս տարի նաև աշխատանքային շատ ծրագրեր ունի, կփորձի ամե բան համատեղել: