Հիփ-հոփ արտիստ Էմինեմը ռեկորդակիր է դարձել ոսկե և պլատինե սինգլների թվով։ Այս մասին հայտնում է Variety-ն՝ հղում անելով Ամերիկայի ձայնագրման արդյունաբերության ասոցիացիային (RIAA):
Արտիստը պատմության մեջ յոթ երաժիշտներից մեկն է, որի ալբոմները երեք և ավելի անգամ արժանացել են ադամանդյա կարգավիճակի:
Նշվում է, որ Էմինեմը դարձել է երաժշտության պատմության մեջ ամենահաջողակ ամերիկացի արտիստներից մեկը։