Երևանի Կամերային թատրոնի դերասան, Women’s club-ի հումորային նախագծի մասնակից Զիրոյանն Ինստագրամի իր էջում հրապարակել է նոր ֆոտոշարք, որտեղ ներկայացել է կերպարային կտրուկ փոփոխությամբ՝ Ջոկերի դերով:
«Զ Ջոկեր: Շատ ա լինելու սենց բաներ»,- լուսանկարների շարքին կից գրել է Զիրոյանը:
Դերասանն այժմ զբաղված է նաև «Պլան Բ» սիթքոմում և էկրանից շարունակում է ներկայանալ հումորային կերպարներով: