ՀՀ Ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանի դուստրը՝ Մանե Գրիգորյանը, մարտի 1-ից վերադարձավ եթեր՝ չնայած հոր կորստից հետո մեծ դժվարությամբ է վերսկսում աշխատանքային առօրյան:
Մանեն Ինստագրամի իր էջում պարբերաբար լուսանկարներ է հրապարակում հայրիկի հետ: Այսօր նա հրապարակում է արել Սևանում հանգստից:
Օրեր առաջ էլ հրապարակել էլ հայրիկի հետ արված վերջին լուսանկարը՝ Եգիպտոսում: Այս Ամանորը Արթուր Գրիգորյանն ամբողջ ընտանիքի հետ դիմավորել էր Եգիպտոսում: Մանեն հայրիկի հետ լուսանկարներ էր հրապարակել նաև նրա կյանքի վերջին շրջանից:
Հիշեցնենք, որ Արթուր Գրիգորյանը մահացել է փետրվարի 4-ին: Ամիսներ առաջ նրա մոտ հայտնաբերվել էր ստամքոսի քաղցկեղ: