Ինչպես են Մարինկա Խաչատրյանն ու մյուս ընկերուհին Հասմիկ Խոջյանին հրում լողավազանը իր bride to be փարթիի ժամանակ

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, դերասանուհի Հասմիկ Խոջյանն օրերս կազմակերպել էր իր նախահարսանեկան խնջույքը, որին ներկա էին նաև դերասանուհիներ Ժաննա Բուտուլյանն ու Մարինկա Խաչատրյանը:

Հասմիկը հրապարակել է օրվա տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպես են դերասանուհի Մարինկա Խաչատրյանն ու իր հարսնաքույրը իրեն հրում լողավազանը: Գրում է Tert.am Life-ը։

Չնայած հագուստով և շպարով լողավազանում հայտնվելուն՝ Հասմիկը չի սրտնեղում:

«Ավելի հավես, թույն ու անմոռանալի նախահարսանեկան խնջույք չէի էլ պատկերացնում:
Շնորհակալ եմ բոլորիդ լավ խոսքերի, բարեմաղթանքների ու սիրո համար: Սիրում եմ ձեզ շա՜տ»,- տեսանյութինմ կից գրել է Հասմիկը:

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Hasmik Khojyan Հասմիկ Խոջյան (@hasmikkhojyan)