Ռիհաննան համարձակ կերպարով է ներկայացել իր նոր խանութ-սրահի բացմանը

Լոս Անջելեսում կայացած Fenty Beauty միջոցառման ժամանակ երգչուհի Ռիհանան հայտնվել է բաց որովայնով և արծաթագույն հանդերձանքով: Վզնոցն ընդգծվել է աստվածուհի Իսիսին պատկերող դաջվածքով, որը նվիրված է երգչուհու մահացած տատիկին։

Մետալիկ էֆեկտով վերնաշապիկը լրացրել է երկար կիսաշրջազգեստը՝ չափազանց ցածր գոտկատեղով:

Երգչուհին անհավանական տպավորիչ կերպարը լրացրել է մեծ զարդերով և համապատասխան դիմահարդարմամբ՝ արծաթե գծերով: Բայց հանդերձանքի հիմնական շեշտը, իհարկե, երգչուհու որովայնն էր՝ ընդգծված ադամանդե շողշողացող գոտիով։

Մամուլի հետ զրույցում Ռիհանան նշել է, որ հղիությունը սեքսուալ հագուստից հրաժարվելու պատճառ չէ։ Ավելին, նա գոհ է ցանկացած փոփոխությունից, որը տեղի է ունենում իր մարմնի հետ: