«Եվրատեսիլ 2022»-ին Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինը՝ եվրատեսիլյան երգի, տեսահոլովակի և լսարանի արձագանքի մասին

Ինչպես հայտնել էինք, «Եվրատեսիլ 2022»-ին Հայաստանը կներկայացնի երիտասարդ երգչուհի Ռոզա Լինը: Նա լայն լսարանին մինչև այս հայտնի չէր: Ռոզան Ինստագրամի իր էջում նոր լուսանկար է հրապարակել և անդրադարձել լսարանի արձագանքին:

«Վերջին օրերին այնքան ջերմություն ու աջակցություն եմ ստացել ձեզնից, որ վստահ եմ՝ ինձ ու մեր թիմին ուժեղացնելու ու ոգեշնչելու է: Շատ ուրախ եմ իմ էջերում նոր հետևորդների տեսնել, հույս ունեմ, որ այն ուղևորությունը, որ միասին պիտի անցնենք, ձեզ հետաքրքիր կլինի:

Անկեղծ լինեմ, որպես երիտասարդ հեղինակ-կատարող՝ այս ակտիվությունը, նամակներն ու բարեմաղթանքներն ինձ համար մի փոքր անսովոր են, բայց շատ հաճելի են:

Հիմա Առաջին ալիքի թիմի հետ աշխատում ենք երգի և տեսահոլովակի վրա, որը շատ շուտով կհանձնենք ձեր դատին»,- գրել է նա: