Բրեդ Փիթը նոր սիրավե՞պ է սկսել

Վենետիկի կինոփառատոնում իր նոր՝ «Դեպի աստղերը» ֆիլմի ցուցադրության ժամանակ, Բրեդ Փիթը գրավել է բոլոր ներկաների ուշադրությունը դերասանուհի Լիվ Թայլերի նկատմամբ իր յուրահատուկ հոգատարությամբ:
Դերասանը ջերմ գրկախառնվել է Թայլերի հետ և ողջ ընթացքում նրանից հեռու չի գնացել: Տեսնելով այս երկուսի լուսանկարները՝ երկրպագուները միանգամից կարծեցին, որ դերասանների միջև սիրավեպ է սկսվել, սակայն Փիթը շտապեց ցրել բոլոր կասկածները:

«Ես դեռ պատրաստ չեմ լուրջ հարաբերությունների: Դա շատ էներգիա ու շատ հույզեր է պահանջում, իսկ ես այս պահին լիովին սպառված եմ»,- անկեղծացել է լրագրողների հետ Բրեդ Փիթը:

Լրագրողների հետ զրույցում Փիթը հաճախ էր կիսվում, որ ամուսնալուծությունից հետո մեծ դժվարությամբ է կարողացել հաղթահարել դեպրեսիան, սակայն, Անջելինա Ջոլիի հետ ամուսնալուծությունից հետո արդեն հասցրել է  մի քանի սիրավեպ ունենալ հոլիվուդյան ամենացանկալի գեղեցկուհիների հետ:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Փիթը սիրային հարաբերությունների մեջ էր հրեա ճարտարագետ Ների Օքսմանի հետ, ով շատ էր նման Անջելինա Ջոլիին: Թե ինչն էր զույգի բաժանման պատճառը, ոչ ոք այդպես էլ չիմացավ: