Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը սոցցանցերում շնորհավորել է եղբոր՝ Ռոբերտ Քրադաշյանի ծննդյան օրը՝ շեշտելով, որ բառերով հնարավոր չէ նկարագրել՝ որքան արտասովոր է նա:
«Դու ոչ միայն ամենազվարճալի, այլև ամենալավ մարդն ես»,- գրել է Քարդաշյանը:
Նա նաև նշել է, որ Ռոբերտը լավագույն հայրն է, ինչն իրեն շատ է երջանկացնում: Գրառմանը կից հեռուստաաստղն արխիվային լուսանկար է հրապարակել: