EVO Hair ընկերության ոճաբան Թոմ Սմիթն ասել է, որ առաջիկա գարնանը մազերի ամենաթրենդային գույնը կլինի շագանակագույնը:
Այն աղջիկները, ովքեր որոշել են թխահեր դառնալ 2022 թվականի գարնանը, պետք է ուշադրություն դարձնեն ֆրանսիական նորաձեւության հայտնի Louis Vuitton ապրանքանիշի պայուսակների գույնին: Հենց շագանակագույնի այդ երանգն է ամենաթրենդայինն այս գարնանը՝ ոչ շատ բաց, ոչ էլ շատ մուգ՝ արևայրուքի գույնի, ասել է Սմիթը:
Ոճաբանը բացատրել է, որ այդ գույնը մի քանի առավելություն ունի՝ նախ սազում է տարբեր մաշկի գույներով կանանց: Բացի այդ, շագանակագույնի այդ երանգը շքեղ տեսք է հաղորդում:
Փետրվարին Թոմ Սմիթը հայտարարել էր նաեւ 2022 ընթացքում առավել նորաձեւ երանգի մասին: Նա նշել էր, որ դա շեկ ծիրանագույնն է, այն ջերմ ու շքեղ տեսք ունի,մանավանդ եթե դեմքի մոտ մի քանի խոպոպներ ներկվում են վանիլային երանգով: Այդպես մազերն ավելի բնական տեսք կունենան,- ասել է ոճաբանը: