Ոճաբանը հայտնել է գարնան ամենաթրենդային մազերի երանգը

EVO  Hair  ընկերության ոճաբան Թոմ Սմիթն ասել է, որ առաջիկա  գարնանը մազերի ամենաթրենդային գույնը կլինի շագանակագույնը:

Այն աղջիկները, ովքեր որոշել են  թխահեր  դառնալ 2022 թվականի գարնանը, պետք է  ուշադրություն դարձնեն ֆրանսիական նորաձեւության հայտնի  Louis Vuitton ապրանքանիշի պայուսակների գույնին: Հենց շագանակագույնի այդ երանգն է ամենաթրենդայինն այս գարնանը՝  ոչ  շատ բաց, ոչ էլ շատ մուգ՝ արևայրուքի գույնի, ասել է  Սմիթը:

Ոճաբանը բացատրել է, որ այդ գույնը մի քանի առավելություն ունի՝  նախ սազում է տարբեր մաշկի գույներով կանանց: Բացի այդ, շագանակագույնի այդ երանգը շքեղ տեսք է հաղորդում:

Փետրվարին Թոմ Սմիթը հայտարարել էր նաեւ 2022  ընթացքում առավել նորաձեւ երանգի մասին: Նա նշել էր, որ դա  շեկ ծիրանագույնն է, այն ջերմ ու շքեղ տեսք ունի,մանավանդ  եթե դեմքի մոտ մի քանի խոպոպներ ներկվում են վանիլային երանգով: Այդպես մազերն ավելի բնական տեսք կունենան,- ասել է ոճաբանը: