Հասանեկան զգեստները միշտ առանձնանում են յուրահատկությամբ, շատ կանայք այդպիսի զգեստ կրելու մասին երազում են վաղ մանկությունից: Եկեք վերհիշենք 19-րդ դարից մինչև մեր օրերը լեգենդար ու արտասովոր հարսանեկան այն զգեստները որոնք մնացել են նորաձևության պատմության մեջ: Ամենագեղեցիկ հանդերձանքները, որոնք դեռևս ոգեշնչում են ինչպես դիզայներներին, այնպես էլ հարսնացուներին, մեր ընտրանիում են:
Զգեստը, որը կրել է Շվեդիայի թագաժառանգ արքայադուստր Վիկտորյան Դանիել Վեսթլինգի հետ ամուսնանալու համար, շատերի կողմից համարվում է արքայական ամենայուրատեսակ հարսանյաց զգեստներից մեկը: Զգեստի ոճը պարզ է, այն ֆանտաստիկ ժամանակակից տեսք ունի: Բաց ուսերը՝ փոքր թևերի, մեջքի գեղեցիկ կտրվածքի, ամրացված երկար քղանցքի և լայն ձյունաճերմակ գոտիների հետ համադրված՝շվեդական Pär Engsheden բրենդի այս ստեղծագործությունը հետաքրքիր և էլեգանտ են դարձրել:
Պրիսցիլա Բյուլին Պրիսցիլա Փրեսլի է դարձել 1967 թվականին։ Ռոքն-ռոլի արքայի հետ հարսանիքի համար նա ընտրել էր մինչև հատակ հասնող զգեստ՝ ժանեկավոր թևերով՝ զարդարված մարգարիտներով։
Ժամանակակիցները պատմում են, որ Պրիսցիլան դժգոհ է եղել զգեստից և մի քանի անգամ փոխել է այն։ Լուրեր էին պտտվում, թե, ընդարձակ զգեստի տակ հարսնացուն թաքցնում էր չպլանավորված հղիությունը, սակայն ոչ՝ Էլվիսի միակ դուստրը՝ Լիզա Մարի Փրեսլին, ծնվել է հարսանիքից ուղիղ 9 ամիս անց։ Այնուամենայնիվ, մեզ թվում է, որ այս կերպարում գլխավորը հսկայական ու հոյակապ շղարշն է, որը Պրիսցիլիային նմանեցնում է Բարբի տիկնիկի։
1981 թվականին, երբ Դիանա Սփենսերն ամուսնացավ արքայազն Չարլզի հետ, այս զգեստը շքեղ հարսանիքի սենսացիաներից մեկն էր: Այդ ժամանակից ի վեր միլիոնավոր աղջիկներ են փորձել նմանակել այս զգեստը: «Սրտերի արքայադստեր» հանդերձանքը վաղուց դարձել է իսկական արքայադստեր կատարյալ հարսանեկան զգեստի օրինակ։
1953 թվականին Ժակլին Բյուվիերն ամուսնացավ Ջոն Քենեդիի հետ՝ Ռուզվելտների ընտանեկան դիզայներ Էն Լոուի կողմից ստեղծված զգեստով։ Չնայած ակնհայտ ավանդական ոճին, հանդերձանքը բավականին համարձակ էր Ամերիկայի ամենաբարձր շրջանակների համար, քանի որ դասական սպիտակ գույնի փոխարեն Ջեքին ընտրել էր թեյի վարդի երանգ: Ամենազարմանալին այն էր, որ զգեստը ի վերջո դուր չէր եկել հարսին։ «Լուսամփոփի տեսք ունեի»,- շատ տարիներ անց Ժակլինն ասել է դստերը։
Դերասանուհի Կիրա Նայթլիի հարսանեկան զգեստի հեղինակը Կառլ Լեգերֆելդն է։
Ամալ Քլունին՝ Օսկար Դե լա Ռենտի հայտնի զգեստով: Իսկապես արտասովոր է։
Ֆրենկ Սինատրան ու Միի Ֆորոուն:
Լեգենդար Ջոն Լեննոն ու Յոկո Օնոն: Կամուսնանայի՞ք սպիտակ գուլպաներով, կեդերով ու լայնեզր գլխարկով: 1969 թվականին դա նորաձև ու միանգամայն նորմալ էր դիտվում հատկապես յուրօրինակ ճապոնուհու հագին: