Երգչուհի Բրիթնի Սփիրսը ջնջել է Instagram-ի իր էջը: Այս մասին հայտնում է TMZ-ը:
Արտիստը դեռ չի հայտնել այս որոշման պատճառը: Փոփ աստղի փեսացու Սեմ Ասգարին նույնպես չի մեկնաբանել իրավիճակը:
Բրիթնի Սփիրսը վերջին շրջանում բավականին ակտիվ էր Instagram-ում։ Նա իր էջում պատմում էր ընտանիքում առկա կոնֆլիկտների մասին, ցուցադրել իր նոր ընտրյալին, հրապարակել լուսանկարներ։
Նախկինում Բրիթնի Սփիրսը պատմել էր, թե ինչու են իր մերկ լուսանկարները հայտնվում սոցցանցերում։ «Ես ցույց եմ տալիս իմ մարմինը, որովհետև ես ապստամբ և ազատ կին եմ: Ես իմ կարծիքը գրում եմ մեծատառով, քանի որ այս կերպ ընդգծում եմ այս խոսքերի նշանակությունը»,- նշել էր երգչուհին։