Ռուսական շոու բիզնեսի ներկայացուցիչ Աբրահամ Ռուսոն անդրադարձել է ներկայիս անկայուն և դժվար ժամանակներում Ռուսաստանը լքած արվեստագետներին. երաժիշտը զգացմունքային կերպով նշել է, որ չի հարգում նրանց, ովքեր դժվար պահին լքել են Ռուսաստանը, գրում է cosmo.ru-ն:
«Այդ ի՞նչ արձակուրդ է։ Նրանք բոլորը շների պես փախան, ասում եմ նրանց դեմքին: Ո՞ւր են նրանք՝ այդ հայրենասերները»,- ասել է 52-ամյա երաժիշտը։
Ինքը՝ Ռուսոն, այժմ Միացյալ Նահանգներում է, նրան բարդ վիրահատություն է սպասվում։ 2006 թվականին երգչի մեքենան գնդակոծվել է։ Նա հոսպիտալացվել է և մեծ քանակությամբ արյուն է կորցրել։ Այդ ժամանակվանից ծնունդով հալեպցի Ռուսոն ստիպված է ամեն օր հատուկ հագուստ կրել, քանի որ նրա ոտքը կորցրել է նորմալ արյան շրջանառության ունակությունը։ Երաժիշտը խոստովանել է, որ իրեն անդամահատում էր սպառնում։