Կանադա–ֆրանսիացի երգիչ Գարուն ապրիլի վերջին Երևանում նախանշված համերգից առաջ տեսաուղերձ է հղել հայ հանդիսատեսին: Նա իր տեսաուղերձում ասել է, որ Երևան այցելությունը իր համերգային շրջագայության առանցքային իրադարձություններից մեկն է։
«Անհամբեր սպասում եմ Հայաստան վերադառնալուն ու ապրիլի 21-22-ին կայանալիք համերգին։ Շատ ուրախ եմ»,- ասել է երգիչը։
Նշենք, որ Գարուի ելույթը Երևանում կազմակերպվել է Ֆրանկոֆոնիայի կազմակերպությանը Հայաստանի լիիրավ անդամակցության 10-ամյակի առիթով։