Բրեդլի Կուպերը հոլիվուդյան գլխավոր սրտակերն է

Ամիսներ շարունակ բոլոր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում Բրեդլի Կուպերի, Իրինա Շեյքի և Լեդի Գագայի սիրային եռանկյունն էր:
Կասկածելով Կուպերին դավաճանության մեջ՝ Շեյքն ամուսնալուծվեց, իսկ երկրպագուները նրանց բաժանության մեջ սկսեցին մեղադրել Լեդի Գագային: Սակայն Բրեդլին միշտ էլ սրտակերի համբավ է ունեցել և հանդիպել է հոլիվուդյան ամենասեքսուալ աստղերի հետ:

Կուպերն ու Քեմերոն Դիազը սկսել են հադնիպել դեռ 2007 թվականից: Աստղերն այդպես էլ չհաստատեցին իրենց սիրավեպը, սակայն պապարացիները հաճախ էին նրանց լուսանկարում ռոմանտիկ զբոսանքների և հանդիպումների ժամանակ:

Նրա հաջորդ ընտրյալը դերասանուհի Զոի Սալդանան էր: Զույգի սիրավեպը երկար տևեց, բոլորը սպասում էին, որ շուտով սիրահարները կհայտարարեն իրենց ամուսնության մասին, սակայն Բրեդլին ու Զոին այդպես էլ չօրինականացրին իրենց հարաբերություններն ու բաժանվեցին:

Դերասանուհի Մելանի Լորանը նույնպես մտնում է Կուպերի սիրեցյալների ցուցակի մեջ: Դերասանի և Լորայի հարաբերությունները շատ կարճ տևեցին, սակայն լրագրողների հետ զրույցներում նրանք երկուսն էլ ջերմորեն են արտայատվում միմյանց մասին:

Ամենաերկարատև հարաբերությունները Բրելդին ունեցել է դերասանուհի Զոի Զելվեգերի հետ: Նրանք հանդիպել են 3 տարի: Կուպերն անգամ ամուսնության առաջարկություն է արել գեղեցկուհուն,բայց պարզ չէ, թե ինչու նրանց հարսանեկան արարողությունն այդպես էլ չկայացավ:

 

Բրեդլի Կուպեր և Քեմերոն Դիազ

Բրեդլի Կուպեր և Զոի Սալդանա

Բրեդլի Կուպեր և Մելանի Լորան

Բրեդլի Կուպեր և Զոի Զելվեգեր