Դերասանուհի Մերի Երեմյանը, ում հեռուստադիտողը ճանաչեց «Էլենի օրագիրը» հեռուստասերիալից, նոր լուսանկարներ է հրապարակել իր ինստագրամյան էջում դերասանուհի Էմմա Սապունջյանի հետ։ Սկզբում դերասանուհիները միայն գործընկերներ էին, իսկ այժմ նաև մտերիմ ընկերուհիներ են դարձել։ «Ինքը ինձ ապացուցեց, որ առաջին հայացքից ստացած տպավորությունը երբեմն շա՜տ խաբուսիկ է լինում։ Ասածս ինչ է.. իրենից հեռու մնացեք»,- կատակով մեկնաբանել է լուսանկարները Մերի Երեմյանը։