«Միսս Հայաստան 2003», «Վիցե միսս Եվրոպա 2006» Լուսինե Թովմասյանն Ինստագրամի իր էջում հրապարակել է սև զգեստով լուսանկար և խորհուրդ տվել կանանց անպայման ունենալ նմանատիպ զգեստ։
«Կարմիր շրթներկ և սև զգեստ. իմ կարծիքով` այս համադրությունն աղջիկների և կանանց զգեստապահարանի անբաժանելի մասն է։ Այսպես մենք մեզ ավելի ինքնավստահ, համարձակ և, ինչու ոչ, ավելի գրավիչ ենք զգում»,- գրել է մոդելը։