Ռեփեր Տիմատիի նախկին կինը՝ Ալյոնա Շիշկովան, իրենց դստեր՝ Ալիսայի 8-ամյակի առթիվ լուսանկարներ է հրապարակել Տիմատիի հետ, որտեղ ներկա է նաև Տիմատիի ու Անաստասիա Ռեշետովայի որդին՝ Ռադմիրը։
«Ժամանակը տանում է բոլոր հարցերը։ Երբ փոշին մաքրվում է, մնում են պատասխանները։ Շնորհակալ եմ Ալիսայի հայրիկին՝ դստերս համար։ Իմ կյանքի լավագույն ֆոտոշարքերն այ այսպիսին են»,- լուսանկարներին կից գրել է Ալյոնան։
Ընտանեկան այս լուսանկարները երկրպագուների քննարկումների կենտրոնում են։