Դերասանուհի Հասմիկ Խոջյանն այսօր ամուսնանում է:
Դերասանուհին ինստագրամյան իր էջում տեղադրել է նախապատրաստական ընթացքը:
Հարսի զգեստի ընտրությունը Հասմիկը կատարել էր դեռևս ամիսներ առաջ, իսկ ահա հարսի պարը նա բեմադրել է վերջին օրերին, քանի որ մոռացել էր այդ դետալի մասին։
Դերասանուհին ցույց չի տալիս ամուսնու դեմքը` պատճառաբանելով, որ դա նրա որոշումն է, ինչին ինքը հարգանքով է մոտենում։ Հասմիկն ու սիրելին նշանվել են նախորդ տարի մարտի 30–ին՝ Հասմիկի 26–ամյակի օրը։ Զույգը միասին է մոտ երեք տարի։
Հիշեցնենք նաև, որ օրեր առաջ Հասմիկը կազմակերպել էր նախահարսանեկան խնջույք, որին ներկա են եղել դերասանուհիներ Մարինկա Խաչատրյանը, Ժաննա Բուտուլյանը և Էմմա Շաբոյանը։
Նրա խոսքով՝ մանկուց երազել է նախահարսանեկան խնջյուքի մասին:
Посмотреть эту публикацию в Instagram