Ռուս հայտնի երգչուհի Ալլա Պուգաչովայի ծննդյան տոնին նվիրված «Մեր Ալլա» համերգը չի կայանա։ kulturomania.ru-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է «Ինտերմեդիան»։
Պրիմադոննան նշելու է իր 73-ամյա ապրիլի 15-ին։ Նրան նվիրված համերգը պետք է կայանար ապրիլի 17-ին Կրասնոգորսկի Crocus City Hall-ում։
Նախատեսվում էր, որ «Գոգոլ կենտրոնի» արտիստները նոր մեկնաբանություններով կկատարեն Ալլա Պուգաչովայի 70-80-ականների երգացանկի հայտնի և անհայտ երգերը։ Միջոցառման չեղարկման պատճառները չեն նշվում։