Գոհար Ավետիսյանին քննադատել են հայտնի թուրք խոհարարին հանդիպելու համար (տեսանյութ)

Հայտնի հայ դիմահարդար և բյութի-բլոգեր Գոհար Ավետիսյանն օրերս այցելել է թուրք խոհարար-բլոգեր Բուրաք Օզդեմիրին։ Ռեստորանը գտնվում է Տաջիկստանում։

Օզդեմիրի ինստագրամյան էջում հրապարակված տեսանյութում երևում է, որ Բուրաքը ներս մտնելիս վախեցնում է դիմահարդարին, վերջինս էլ ճչում է և սկսում բարձրաձայն ծիծաղել:

«Ես շոկի մեջ էի: Շնորհակալություն, սիրելիս»,- Օզդեմիրի հրապարակած տեսանյութի մեկնաբանության բաժնում գրել է Գոհար Ավետիսյանը:

Հավելենք, որ Գոհարը  հայ երկրպագուների կողմից ենթարկվել է քննադատության, հայ օգտատերերը հիմնականում բացասական արձագանքներ են թողել։

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Բուրաքն իր աջակցությունն էր հայտնել Ադրբեջանին՝ սոցցանցերում հրապարակումներ անելով: Գրում է Awroranews.am-ը։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Burak Özdemir (@cznburak)