Չնայած վեճի մասին քննարկումներին՝ Իննա Խոջամիրյանը ներկա է եղել Հասմիկ Խոջյանի հարսանիքին. դերասանուհու գրառումը

Երեկ կայացել է դերասանուհի Հասմիկ Խոջյանի հարսանիքը, որին ներկա է եղել նաև դերասանուհի Իննա Խոջամիրյանը: Հասմիկն ու Իննան ծանեոթացել են «Էլենի օրագիրը» հեռուստասերիալի ժամանակ և շատ մտերիմ էին, նույնիսկ միասին մեկնել էին Դուբայ՝ հանգստանալու, սակայն հիմա նախկինի պես չեն շփվում:

Իննան հրավիրված չէր եղել Հասմիկի նշանդրեքին, ինչից հետո խոսակցություններ տարածվեցին, որ նրանք վիճել են: Հասմիկը, խոսելով իր հյուրերի կազմի մասին, ասել էր, որ ներկա են եղել միայն ամենամտերիմ մարդիկ:

Իննան ավելի վաղ Tert.am Life-ին ասել էր, իրենց միջև ոչինչ չի եղել, պարզապես շփումը նախկինի պես ինտենսիվ չէ:

Դերասանուհիների վեճի մասին խոսակցությունները կրկին թեժացան Հասմիկի նախահարսանեկան խնջույքից հետո, որին ներկա էին Մարինակա Խաչատրյանը, Ժաննա Բուտուլյանը, բայց ոչ Իննան:

Դերասանուհին սակայն, հրավիրված է եղել և երեկ ներկա է գտնվել Հասմիկի հարսանիքին: Միջոցառմանը ներկա էին «Էլենի օրագիրը» սերիալի դերասանների մեծծ մասը:

«Իմ սիրուն ծաղիկ, երջանիկ լինես»,- հրապարակելով Հասմիկի հարսանեկան պարից մի հատված՝ գրել է Իննան՝ փակելով իրենց վեճի մասին քննարկումները: