Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը և արքայազն Ուիլյամը մասնակցել են Ճամայկայի գեներալ-նահանգապետ սըր Պատրիկ Ալենի պաշտոնական նստավայրում կազմակերպված գալա ընդունելությանը:
Ինչպես գրում է Daily Mail-ը, միջոցառմանը Քեմբրիջի դքսուհին ներկայացել է Jenny Packham ապրանքանիշի զմրուխտագույն շքեղ զգեստով, որն ընդգծել է նրա բարեկազմությունը։
Քեյթ Միդլթոնն իր տեսքն ամբողջացրել է Ն զմրուխտով և ադամանդներով զարդարված ականջօղերով և ապարանջանով։ Նա նաև կրել է Էլիզաբեթ Երկրորդ թագուհու շնորհած շքանշանը, որը միապետը շնորհում է հարազատներին, և Վիկտորիանական թագավորական շքանշանի կրծքանշան, որը նրան շնորհվել է 2019 թվականի ապրիլին՝ նրա ամուսնության ութերորդ տարեդարձին: